Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։
«Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի միջև փոխըմբռնման և խաղաղության ամրապնդման հարթակ:
Ներկայումս ունենք Խաղերը հյուրընկալելու համար անհրաժեշտ սպորտային ենթակառուցվածքների 95%-ը, և մենք ունենք համապարփակ ազգային ծրագիր՝ ապահովելու, որ բոլոր կառույցները պատրաստ լինեն 100 տոկոսով»,- ասել է Կատարի ԱՕԿ-ի նախագահը:

























































































