Մեզ Ռուսաստանի հետ պատերազմ պետք չէ. Բարաք Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ սպառնացել է Ռուսաստանին՝ խոսելով Ուկրանայում իրավիճակի հետագա ապակայունացման դեպքում Մոսկվային սպասող հետևանքների մասին:

«Ամեն անգամ, երբ Ռոսաստանը կձեռնարկի քայլեր, ուղղված Ուկրաինայում ապակայունացմանն ու նրա ինքնիշխանության խախտմանը, դա կունենա հետևանքներ», – հայտարարել է նա CBS հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում:

Չնայած առաջացած լարվածությանը, Օբաման համոզված է, որ Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի իրադարձությունների արդյունքում ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտությանը:

«Նրանք շահագրգռված չեն մեզ հետ ռազմական հակամարտության մեջ մտնել: Մեզ պատերազմ պետք չէ» – հայտարարել է Օբաման:

ԱՄՆ նախագահի կարծիքով, Կրեմլի որոշումները Կիևի վերաբերյալ «վնասակար են ոչ միայն Ուկրաինայի համար»:

«Երկարաժամկետ հեռանկարում. նրանք վնասակար կլինեն նաև Ռուսաստանի համար», – հայտարարել է նա:




Լրահոս