Պեկինի և Բրյուսելի միջև տնտեսական հարաբերությունները հասել են շրջադարձային կետի, քանի որ երկու կողմերը պետք է վերանայեն իրենց համագործակցության մոդելը և «ավելի արդարացիորեն կիսեն օգուտները»։ Այս կարծիքը «South China Morning Post»-ին տված հարցազրույցում հայտնել է Չինաստանում Եվրոպական Միության Առևտրի պալատի նախագահ Յենս Էսկելունդը։
Նա ասել է, որ եվրոպացիների շրջանում կա այն կարծիքը, որ Չինաստանը «քաղում է երկկողմ առևտրից ստացված օգուտների մեծ մասը, քանի որ ԵՄ արտադրական ոլորտը դժվարանում է մրցակցել Չինաստանից ներմուծվող ավելի էժան ապրանքների առատության հետ»։
«Հետ նայելով երկկողմ հարաբերությունների վերջին 50 տարիներին՝ մենք տեսնում ենք, որ դրանք հսկայական օգուտներ են բերել երկու կողմերին էլ», – ասել է Էսկելունդը՝ նշելով, որ ԵՄ չինական արտահանումը ստեղծել է աշխատատեղեր և մեծացրել է բարգավաճումը Չինաստանում։
























