Armenian text to speach

Ովքեր են Փաշինյանի հետ ՌԴ Ալթայի Հանրապետություն մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հուլիսի 24-25-ը աշխատանքային այցով, Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն կառավարությունից մեծ թվով պատվիրակություն է մեկնել: Նիկոլ Փաշինյանին ՌԴ-ում ուղեկցելու է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը:

Փաշինյանի հետ ՌԴ-ում է լինելու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրյանը, կառավարության աշխատակազմից Կարեն Գասպարյանը, լրատվականից Արմեն Խաչատրյանը, Արման Ղազարյանը, Ռաֆայել Խաչատրյանը, Անուշ Մելքոնյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարությունից Ոսկեհատ Գրիգորյանն ու Գայանե Հովսեփյանը ևս պատվիրակության կազմում են:

Արտաքին գործերի նախարարությունից Փաշինյանին ուղեկցելու են Մնացական Սաֆարյանը, Գագիկ Վանոյանը: Ի դեպ, պատվիրակության ծախսած ողջ գումարները հատկացվել են պետական բյուջեից:

Սոնա Գրիգորյան




Լրահոս