Armenian text to speach

Նախարար Պապոյանը խնդիրները մի կողմ «թողած» Եթովպիա է մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետություն է մեկնում: Պապոյանը հուլիսի 27-ից 30-ը լինելու է Ադիս Աբեբայում, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովին:

Վերջինիս գործուղման ճանապարհածախսերն իրականացվելու է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի հաշվին: Ու Պապոյանը մեկնում է մի գագաթնաժողովի մասնակցել, որը էական որևէ փոփոխություն չի բերելու ՀՀ-ի շահերի համար, այն պարագաում երբ նրա ղեկավարած գերատեսչությունում անթիվ անհամար խնդիրներ են կուտակվել:

Նախարար Պապոյանը չի կարողանում լուծել հպարտ հարկատուների համար թիվ մեկ հարց դարձած հարցը:

ՀՀ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով հեղուկ գազից են օգտվում, որի գինն արդեն 180 դրամ է: Պապոյանը միայն վիճակագրական տվյալներ է ներկայացնում ու մի կողմ «քաշվում», իսկ ՀՀ քաղաքացիները «թալանվում» են` ամենաբարձր թիվը վճարելով հեղուկ գազի համար:

Սոնա Գրիգորյան




Լրահոս