Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար մեղադրյալի աթոռին հայտնված 57-ամյա Արսեն Քոչարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ քրեական գործը ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ անցած տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում միջին տարիքի տղամարդը մոտեցել էր երեխաներին, քաշքշելով փորձել էր առևանգել։ Վարչական շրջանի դպրոցների սաների ծնողներն անհանգստացած էին, ծնողները միմյանց էին ուղարկել տղամարդու և վերջինիս ավտոմեքենայի լուսանկարը, որով տղամարդը ենթադրաբար մոտենում էր երեխաներին և առևանգում կամ փորձում առևանգել։
ՆԳՆ-ից հաստատել էին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:
ՀՀ քննչական կոմիտեն էլ տղամարդուն մեղադրանք էր ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ այժմ նա ազատության մեջ է ու գործը դատարանում է :
Ըստ նախաքննական մարմնի Արսեն Կոմիսարի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անչափահասներ Մայքլ Տեր- Սահակյանին և Սարգիս Ոսկանյանին աոևանգելու ուղղակի դիտավորությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շրջանային 35 հասցեի մոտակայքում իր կողմից շահագործվող Մերսեդես մակնիշի, 37 ВС 136 հաշվաոման համարանիշի ավտոմեքենայով մոտեցել է անօգնական վիճակում գոնվող՝ 12 տարին չլրացած անչափահաս՝ 11.03.2013 թ. ծնված Մ. Ս և վերջինիս մորաքրոջ որդի՝ 15.04.2012թ. ծնված անչափահաս Ս. Ռ և, վերջիններիս՝ աղբը թափելուն օգնելու կեղծ պատրվակով, խաբերւթյամբ փորձել է աոեանգել նրանց՝ մի քանի անգամ հորդորելով նստել իր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հնարավորություն չի ունեցել իրագործելու իր դիտավորության մեջ ընդգրկված’ անչափահաս երեխաներին աոևանգելն ավարտին հասցնելու գործողությունը, քանի որ վերջիններս մերժել են նրա աոաջարկը և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդ ձայնային ազդանշանով պահանջել է ազատել երթևեկելի գոտին:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























