Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում երկու մարդ է զոհվել, ևս տասնմեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենյամին Կոնդրատևը իր Telegram ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ կին է զոհվել, իսկ մեկ այլ կին՝ վիրավորվել։
«Սոչիի Ադլեր վարչական շրջանում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Ավիացիոն փողոցում։ Վթարի պահին երկու կին գտնվել են մոտակայքում, և երկուսն էլ մահացել են ստացած վնասվածքներից։ Հարձակման հետևանքով տասնմեկ մարդ է վիրավորվել, որոնցից չորսը հոսպիտալացվել են, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության աշխատակից, ով շտապ տեղափոխվելու է մարզային հիվանդանոց», – նշված է նահանգապետի հայտարարության մեջ։
Կոնդրատևը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է Կիևի ռեժիմի լայնածավալ հարձակման։ Նրանք, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն։
Անի Վարդանյան





























