Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոմիտեն Պարեկային ծառայության պետի տեղակալին Սամվել Կարապետյանի մեքենաների մասով գրություն է ուղարկել. ի՞նչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունիսի 17-ին գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացված խուզարկությունների ընթացքում տան շրջակայքից ոստիկանների կողմից առգրավված 50 մեքենաները ոստիկանությունը հրաժարվում է հետ վերադարձնել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղարկել Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի տեղակալ Ա. Մաթեւոսյանին եւ հայտնել , որ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ավտոմեքենաները վերադարձնել տիրապետողներին:

Արդյունքում քննիչի փաստաթուղթը տիրապետողները տարել են ոստիկանություն , սակայն անգամ այս փաստաթղթի առկայության պայմաններում մեքենաները չեն վերադարձնում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս