Առնվազն 53 պաղեստինցի է զոհվել և շատերը վիրավորվել չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
«Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակական կրակի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», – նշել է գործակալությունը։
Հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ շատերը ծանր վիրավորվել են, երբ հրետանային կրակոցները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային Բեյթ Լահիա քաղաքում մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներին սպասողներին։
Իր հերթին, կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում պաշարված Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 10 պաղեստինցի։ Սովը Գազայում բռնկվել է Իսրայելի կողմից անկլավի սննդի, վառելիքի, ջրի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների գրեթե հինգամսյա շրջափակման պատճառով։
























