Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ոչ մի տեղ չեմ գնում և կատարում եմ իմ աշխատանքը»․ Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների քանդումը։ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումն առկա է, բնակիչներն իրազեկված են, իսկ աշխատանքներին հետևում է վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Այսօր վարչական շրջանի Գոգոլի 5 Ա հասցեի բակային հատվածում կառուցված ապօրինի կառույցը քանդվեց։ Չնայած այն հանգամանքին, որ բնակիչը երկու շաբաթ առաջ էր տեղեկացել, սակայն հրաժարվել էր անձնական իրերը հեռացնել, կրկին ժամանակ խնդրեց, սակայն մերժում ստացավ։ Վարչական շրջանի ղեկավարը Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ բակային հատվածը բարեկարգվելու է, և ծառայելու է ժողովրդին։

Արտակ Հովակիմյանից հետաքրքրվեցինք, թե ճիշտ են արդյո՞ք շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ նա ևս տեղափոխվելու է ՀԷՑ։ Ի պատասխան վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ դրանք ասեկոսեներ են, իրեն նման առաջարկ չի եղել, սիրում է իր աշխատանքն ու շարունակում է իրականացնել վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս