Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԷՑ-ի ենթադրյալ գնորդը խարդախության համար բանտարկված է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի լրագրողները քիչ առաջ ֆիքսեցին կադրեր, թե ինչպես է GTB ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը կարճաժամկետ այցով գտնվում բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում և ինչպես են ինչ-որ աշխատակիցներ արգելում նրան խոսել, ապա՝ արտոնյալ պայմաններով ներս տանում դարպասներից, որից հետո՝ բաց թողնում:

Գրիգոր Տեր-Ղազարյանն այդպես էլ ոչինչ չմեկնաբանելով հեռացավ:
* Նա չպատասխանեց այն հարցին, արդյո՞ք եկել է, որպեսզի գործարարից ՀԷՑ-ը խլեն և իրեն տան:
* Չպատասխանեց նաև այն հարցին, թե նախկինում լինելով խարդախության համար դատապարտված ու բանտարկված, ինչպես է ՀԷՑ-ը ազնիվ կառավարելու:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի իշխանության սիրելի գործարար Գրիգոր Տեր Ղազարյանը, ենթադրաբար հայտ է ներկայացրել՝ գնելու ՀԷՑ-ի ինչ-որ մասնաբաժին
ArmLur.am-ը հետևողական է այս թեմային: Պաշտոնական պարզաբանումներ ստանալուն պես կներկայացնենք լրացուցիչ, թե ինչ հանգամանքներում է ընտրվել հենց Ջի Թի Բի հոլդինգի սեփականատերը՝ իբրև հարմար գնորդ, ինչ պայմաններում են վաճառելու, ինչ իրավունքով, օրենսդրության որ կետին համապատասխան է տեղի ունենալու այդ գործարքը, որքան մասնաբաժին է տրվելու Գրիգոր Տեր-Ղազարյանին և այսպես շարունակ:

Հիշեցնենք, որ արբիտրաժային դատարանը, իբրև հայցի ապահովում,
ՀՀ Կառավարությանը արգելել է ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառքի հանել, կառավարիչ նշանակել կամ ընդհանրապես միջամտել կառավարմանը, սակայն կայացված միջանկյալ որոշումը կոպտագույնս ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, որի դառը պտուղները քաղելու ենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվողներս և հարկ վճարողները:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը գնելու ենթադրյալ պատրաստակամություն հայտնածը
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը:

Քնար Մանուկյան

Մանրամսները՝ տեսանյութում.




Լրահոս