Արդեն քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին Խորվաթիայի Դուբրովնիկ ծովափում ընտանեկան հանգստի ժամանակ երկու ռուսաստանաբնակ հայեր ծեծի են ենթարկել:
ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ նույն ծովափում հանգստանալիս են եղել Ռուսաստանի Պերմ քաղաքից երկու հայ եղբայրներ՝ Սերգեյ ու Մաքսիմ Անդրեասյանները, որոնք ընթրիքի ժամանակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ տեսանյութեր դիտում: Հենց այդ ժամանակ էլ եղբայրներից՝ Սերգեյը բարձրաձայն հայհոյում է Նիկոլ Փաշինյանին ու բոլոր քպ-ականներին:
Կնոջ ու երեխաների մոտ իրեն վատ զգալով, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Կարեն Սարուխանյանն արձագանքում է եղբայրներին՝ ասելով, որ ինքը ևս քպ-ական պատգամավոր է և, որ պետք չէ Նիկոլ Փաշինյանի մասին վատ արտահայտվել:
ՔՊ-ական պատգամավորի և եղբայրների միջև վեճ է տեղի ունենում։
Համացանցում տարածված լուրերը հերքեց Կարեն Սարուխանյանը, նշելով, որ ինքը մեկ տարի է ՀՀ-ից չի բացակայել:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում.
























