Ես այլևս անելիք չունեմ այդ կուսակցությունում. Ս. Թադևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը հայտարարություն է տարածել ՕԵԿ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

«Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին՝ համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար՝ հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին:

Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ: Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը՝ Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել:

Որպես նախարար մոտ 2 տարի՝ անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար:

Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»,- ասված է Սամվել Թադևոսյանի հայտարարության մեջ:




Լրահոս