Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձախողված նախարարը. հեղուկ գազն արդեն 200 դրամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաղ առավոտյան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց «Լավ լուր կոնյակի արտահանման մասով», սակայն զուգահեռ սրան աչքաթող է արել վառելիքի շուկան, ինչի արդյունքում հեղուկ գազի գինն այսօր կրկնակի աճել է՝ դառնալով 200 դրամ։

Պապոյանը կրկին լծվել է վիճակագրական գործունեության իրականացմանը և առավոտյան հայտնել, որ «միայն վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար»։

Կոնյակագործների խնդիրները դեռ վերջնական չեն լուծվել, քանի որ սահմանը հատած կոնյակով բեռնված բեռնատարները շաբաթներով կանգնած են եղել և մեծ քանակի վնաս են կրել։

Օրերս հայտնել էինք, որ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 100 դրամից վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատելով կրկնակի սահմանը 100–110 դրամից դարձել էր 170–180 դրամ, իսկ այսօր արդեն 200 դրամ։

Պետական պատասխանատու գերատեսչություններն ինչպիսիք են  Էկոնոմիկայի նախարարությունը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ վերջնական պատասխաններ չեն տվել վարորդներին, թե ինչու է հեղուկ գազի գինը նման ռեկարդային գնաճ գրանցել։
Զուգահեռ սրան բանակցությունների փոխարեն նախարար Պապոյանը մարզային այցեր է ունենում, տեսանյութեր հրապարակում, սակայն նախարարությունում խնդիրների սայլը տեղից չի շարժվում։

Հստակ է, որ նախարար Պապոյանն ու հայրենի իշխանությունները ձախողել են այս ոլորտի խնդիրները, հարցերը չեն կարողանում լուծել հարևան երկրի հետ, անզորությունից դատի են տվել վրացական կողնին:

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս