Armenian text to speach

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս