
Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ հայ-ադրբեջանական շփման գոտում լարված իրավիճակ է, և թշնամու կողմից կրակոցներ են հնչում:
Armlur.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով պարզաբանեց, որ լարված իրավիճակ այս պահի դրությամբ չի տիրում, պարզապես հակառակորդի կողմում ականներ են պայթել: