Դեկտեմբերի 7 ին Աժ նախագահի տեղակալ, “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրի և ծաղկեպսակ դրեց 88 ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին: Լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը խոսեց երկրաշարժի պատճառած մարդկային ծանր ու անդառնալի կորուստներից, տնտեսական հսկայական վնասներից, ինչպես նաև երկրաշարժի հետևանքների վերջնական վերացմանն ուղղված քայլերից և ապագա ծրագրերից: Հայտնում են Սամվել Բալասանայնի աշխատակազմից




















































































