Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է այս շաբաթ զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել Ստամբուլում։
Էրդողանի հայտարարությունը մեջբերել է Hurriyet-ը։
Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս շաբաթ Չիրագանի պալատում տեղի են ունեցել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ։ Ռուսների հետ բանակցություններից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է նաև իր հետ Անկարայում։
Միևնույն ժամանակ, ըստ Էրդողանի, ինքը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ընթացքում «աջակցություն» է խնդրել Կրեմլի ղեկավարից։






























