Armenian text to speach

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր:

«Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև Խաչաղբյուր համայնք կատարած այցի մասին. հաջորդ հրապարակումը նվիրված է հայ միգրանտներին, որոնք կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։

«Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական գործունեությամբ»,- նշել է Դըկոտինյին։

Դեսպանը Խաչաղբյուրում ներկայացրել է կով կթելու իր փորձառությունը.

«Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա (տիկին Գալստյանի-խմբ.) հայրենիք վերադարձը»։




Լրահոս