
Ազգային գրադարանն ակտիվ կյանքով է ապրում: Այս տարի շեշտը կդրվի գրատպության թանգարանի բացման վրա: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Այն ձևավորման փուլում է գտնվում: Հույս ունեմ, որ աշնանն արդեն պատրաստ կլինի և թանգարանը կբացվի», – նշեց նա:
Անդրադառնալով առաջիկա այլ աշխատանքներին, գրադարանի տնօրենը նշեց, որ հիմա շեշտը դրված է Ցեղասպանությանը նվիրված նյութերի ձեռք բերման վրա:
«Մյուս տարի երևի թե կլինի ցուցադրություն՝ նվիրված Ցեղասպանությանը», – նշեց նա, հավելելով, որ ձեռք է բերվում նաև արևմտյան մամուլի գրվածքներ` նվիրված Ցեղասպանությանը:
Նաիրա Հովհաննիսյան