Իշխանությունը կամաց – կամաց փլուզվում է. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հավաստմամբ` Տիգրան Սարգսյանի վարչապետության ֆոնին այսօր ցանկացած մարդ կարող է կարիերա անել, քանի որ տնտեսությունը անմխիթար վիճակում է, Հայաստանը գրանցում է մեռնող երկրի ցուցանիշներ.«Իշխանությունը կամաց-կամաց փլուզվում է:

Վերջին վեց տարիների արդյունքում երկարաշարժ է ապրել հայ ժողովուրդը, մոտ 40 տոկոսը պատրաստվում է արտագաղթել, պատերազմի ընթացքում անգամ նման ցնցումներ չկային: Եթե նոր վարչապետը փոփոխություն չանի, շատ արագ կդառնա Տիգրան Սարգսյան»:

Բանախոսի կարծիքով` իշխանությունը փլուզվում է չորս ոչ իշխանական ուժերի ջանքերի արդյունքում:

Հենց նրանց համագործակցությունն էր պատճառը, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց. «Մեծ հաշվով չորս ուժերն էլ ուզում են նույն բանը, հասարակության մեջ էլ կան շրջանակներ, որոնք ուզում են փոփոխություն, բայց ոչ թե հեղափոխությամբ, այլ` աստիճանաբար»:

Երվանդ Բոզոյանը քառյակից ակնկալում է գիտակցություն, որպեսզի մի քանի լուրջ հարցերի շուրջ պահպանեն իրենց դիրքորոշումը, ստիպեն իշխանությանը` գնալ փոփոխությունների:

Անուշ Ամիրբեկյան




Լրահոս