Armenian text to speach

Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված 3 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 25-ին, ժամը 20:28-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում շրջված նավակի (3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա) և անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված երեք ավտոմեքենա։




Լրահոս