Armenian text to speach

Երևանում 15-ամյա վարորդը «BYD» էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Անդրանիկ Հարությունյանը և Խաչիկ Հովհաննիսյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։




Լրահոս