Այսօր հուլիսի 26-ին, մի քանի քաղաքացիներ հավաքվել են Մոնթե Մելքոնյան 11/12 հասցեում բողոքի ակցիա իրականացնելու։ ArmLur.am-ը զրուցեց բողոքի ակցիայի մասնակից Կարապետ Հարությունյանի հետ, որ ներկայացրեց հետևյալը.
«Բնակարանների հարցն է էլի, որ պետք էր 3 տարի առաջ տված լինեին Մոնթե Մելքոնյան փողոցի վրա, բայց ուշացնում են։ Շենքը պատրաստ էլ չի։ Ժողովուրդն այս խնդրով արդեն մի քանի անգամ հավաքվել էր։ Այսօր էլ հերթական անգամ հավաքվեցինք, խոսացինք, բայց պատասխանող կողմը չկար։
Հիմա պատրաստվում ենք էլի բողոքի ակցիա անենք, բայց դեռ չգիտենք երբ, օր միասին պիտի որոշենք»։
Բողոքի ակցիան ավարտվել է։
Նանիկ Աղասյան























