«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
22-ամյա դարպասապահը համաձայնություն է տվել մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը: Դրա մասին տեղեկացվել է նաև «Նյուքասլին», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի գործարքի համար:
Ի դեպ, Ջեյմս Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ակումբի համակարգում է եղել 2019-2023 թվականներին: Դրանից հետո նա 17.3 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Բարնլի»:





























