Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։
«Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի հետ ձեռք է բերվել էական համաձայնություն: Առաջիկա օրերին մենք հետագա քայլեր կձեռնարկենք շատ սերտ համակարգված պայմաններում», -Մերցի խոսքերն է մեջբերում Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Հուլիսի 24-ի երեկոյան Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետականությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։


















































































