Armenian text to speach

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։

25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։

Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։




Լրահոս