Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կիրականացնի իր ծրագիր-մաքսիմումը, նա կացնի Մերձբալթիկային և Ղարաբաղին: Այս մասին ուկրաինական Gordonua.com-ին ասել է ռուսաստանյան հայտնի քաղաքագետ, սոցիոլոգ և հրապարակախոս Ստանիսլավ Բելկովսկին:
«Իր մաքսիմում-ծրագիրն իրագործելուց հետո Պուտինը հանգիստ կթողնի Ուկրաինան և կանցնի Մերձբալթիկային,Ղարաբաղին, և այսպես շարունակ աշխարհի այլ տարածաշրջաններին: Պուտինյան սապոգի «հաղթական» երթը կշարունակվի մինչև այն չկանգնեցնի Ռուսաստանի տնտեսական կոլապսը», – համարում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Ուկաինային, ապա այստեղ Պուտինին անհրաժեշտ է լրիվ վերահսկողություն սահմանել երկրի հարավ-արևելյան մասում, անջատել նրան Սևծովյան ավազանից և Կիևի իշխանություններին ստիպել ճանաչել Մերձդնեստրի անկախությունը:
«Պուտինի մաքսիմում-ծրագիրը` Դոնեցկի և Մերձդնեստրի միջև պետությունների բուֆերային համակարգի ստեղծումն է: Այդ համակարգի մեջ պետք է մտնեն բոլոր ուկրաինական մարզերը, որոնք բաժանում են Ռուսաստանը Մերձդնեստրից, այսինքն` Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժսկի, Խերսոնսկի, Նիկոլաևսկի և Օդեսսայի շրջանները: Պուտինը կանջատի Ուկրաինան Սև ծովից և կհասնի Ռուսաստանի կողմից սևծովյան ավազանի լիակատար վերահսկողությանը», – համոզված է Բելկովսկին: