Armenian text to speach

Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել Գազայի բնակչությանը։

ՄԱԿ-ի գործունեությունը պաղեստինյան անկլավում ավելի քիչ էր ենթակա ՀԱՄԱՍ-ի միջամտությանը, քան շատ այլ կազմակերպությունների մարդասիրական գործողությունները, քանի որ ՄԱԿ-ը անկախ կերպով վերահսկում էր մատակարարման շղթան և օգնության բաշխումը Գազայի ներսում։

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը գողացել է փոքր կազմակերպությունների կողմից ուղարկված օգնությունը, քանի որ նրանք միշտ չէ, որ տեղում էին դրա բաշխումը վերահսկելու համար։




Լրահոս