Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը տոնում էր Վարդավառը, Փաշինյանը՝ քաղաքականացնում այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Հայաստանում նշվում էր Վարդավառը։ Որքան էլ շատերն այն համարում են հեթանոսական տոն, և պնդում են, որ քրիստոնեաները չպետք է նշեն, միևնույնն է, Հայաստանի տարբեր ծայրերում Վարդավառը նշվեց մեծ շուքով և ոգևորվածությամբ։

Հանրապետության Հրապարակում ավանդական «ջրոցուն» մասնակցում էին նաև օտարերկրացիներ՝ հնդիկներ, ռուսներ, պարսիկներ։

Զվարճանքին զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց և վարդավառը «քաղաքականացրեց» ֆեյսբուքյան ստատուսի միջոցով․

«Հանրային վայրերում այսքան մարդ եղել էր մեկ էլ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ։

Կեցցե՛ կյանքը, կեցցե՛ Վարդավառը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։»

Վարդավառը հեղափոխության հետ համեմատող Փաշինյանն առավոտյան կրկին հրապարակմամբ հանդես եկավ, որում չհապաղեց ընդդիմության վրա կրկին «ցեխ» շպրտելուց․

«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։
Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։
Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել էր Փաշինյանը։

Հարկ է նշել, որ Վարդավառը ոչ միայն ջրով զվարճանալու առիթ է, այլև հիշեցում՝ թե որքան հին և հարուստ մշակույթ ունի մեր հայն ու Հայաստանը։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս