Վարդավառի տոնակատարության ավարտից հետո, երբ համացանցում տեսանյութերի «տեղատարափ էր», համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Գյումրի քաղաքի երգող շատրվաններում հնչում էր հայտնի «Доля Воровская» երգը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան մի հրապարակմամբ ակնարկեց Գյումրու համայնքապետի քրեական ացյալը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնաց Վարդան Ղուկասյանին «նստեցնել»։
Առուշանյանը գրել էր․
«Առաջին հայացքից նույնիսկ հավատալն է բարդ, որ սա կատարվում է մեր քաղաքում: Այն քաղաքում, որը մշակույթի ստեղծման հզոր հարթակ է, որի հանրահռչակման, զբոսաշրջային ներուժը իրապես գործի դնելու համար տարիներ շարունակ աշխատել ենք ու փորձել մաքրել ամեն տեսակ արատավոր երևույթից:
Խիստ դատապարտում եմ այս մոտեցումը, ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին այլևս ուրիշ շնչով ու ուրիշ տեսակ քաղաք է: Վերջին տարիներին այն դարձել է տարածաշրջանի ամենագրավիչ կետերից մեկը, և հիմա, դուք անկարող եք այն սարքել ձեր պատկերացումներին ու ձեր մտածելակերպին հարմար, գուցե դա իրապես բարդ է թվում, բայց այլ ելք չունեք: Կրկնում եմ` այդ ժամանակները հետ բերել դուք անկարող եք:
Եվ ուրեմն, վերանայեք պատանեկան արկածախնդրությունը, և ձեր ռեպերտուարը պահեք ձեզ` հարմարվելով քաղաքի նոր դեմքին:
Տղե´ք, ըսիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ:»
Նիկել Փաշինյանը առավոտյան, ըստ երևույթին, արթնանալուն պես գրառում կատարեց ու սպառնաց Վարդան Ղուկասյանին «նստեցնել»․
«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!»։
Գյունրու համայնքապետարանը պարզաբանեց, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։
Թեև խնդիրը բարդվեց մեկ պատասխանատուի վրա, այնուամենայնիվ, սա գուցե ազդակ էր, որ մասսայական ձերբակալությունների ֆոնին անմասն չեն մնա նաև համայնքապետերը։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































