Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին կռվի մեջ է ՀՀ ՆԳՆ-ի հետ: Վերջինս դիմել է դատարան հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ. հայցվորի վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու /վարելու իրավունքը դադարեցնելու/ գործողությունն ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս վարորդական վկայականը /վարելու իրավունքը/ վերականգնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնել

Հիշեցնենք, որ 2024 թվականին մամուլը գրեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքից` մեկ տարի ժամկետով:

shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ պարեկները կագնեցրել են Առուշանյանին «000 OO 00» համարանիշներով թանկարժեք մեքենան վարելիս․ նա սթափության փորձաքննության է ենթարկվել ու պարզվել է, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

«Փաստինֆո»-ն փորձել է ՆԳՆ-ից պարզել, թե Գորիսի համայնքապետի նկատմամբ ինչ վարչական տույժ է նշանակվել, սակայն պաշտոնական պատասխան չի ստացվել:Իսկ ինքը` Առուշանյանը, ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար ու նշել, որ նպատակը մեկն է` «ունենալ անվտանգ, հզոր ու միասնական երկիր»: Թերեւս` խմած մեքենա վարելով է պատկերացնում անվտանգ երկիր ունենալը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս