Armenian text to speach

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Գազայում մարդասիրական օգնություն տեղափոխող նավի վրա հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է սիոնիստական ռեժիմի կողմից «Հանդալա» նավի վրա իրականացված հարձակումը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազա։

Կիրակի երեկոյան տարածած հայտարարության մեջ Էսմայիլ Բաղայի Քահրաման նշել է, որ Իսրայելի գործողությունը ծովահենության բացահայտ օրինակ է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Նա ընդգծել է, որ հարձակումը իրականացվել է իսրայելական ռեժիմի ցեղասպան քաղաքականության շրջանակում՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում, և շարունակվում է Գազայի շրջափակման դաժան ու անմարդկային քաղաքականությունը, որի նպատակն է սովամահ անել անպաշտպան բնակչությանը։

Բաղային հավելել է, որ «Հանդալա» նավի վրա հարձակումը, որը հաջորդել է «Մադելին» նավի դեմ նախորդ գործողությանը, միջազգային իրավունքի սկզբունքների և կանոնների կոպիտ խախտում է և պետք է դատապարտվի բոլոր կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան իսրայելական ուժերը հարձակվել են Գազա ուղևորվող «Հանդալա» նավի վրա, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում սովի եզրին գտնվող Գազայի ժողովրդին։

Անի Վարդանյան




Լրահոս