Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է եւ ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական վերահսկողությունը:
Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը նշելով , որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ արդեն շուրջ 6 տարի է կիրառված է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը և նա երբևէ չի խախտել այդ խափանման միջոցի պայմանները, ինչն էլ իրավաբանորեն բացառում էր նրա նկատմամբ առավել խիստ խափանման միջոց կիրառելը։
Չնայած դրան ՀՀ հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը, որի դեմ էլ վերաքննիչ բողոք էինք ներկայացրել և վերաքննիչ դատարանը վերացրել է տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը։
Ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի վերաքննիչ դատարանի որոշումը չեն բողոքարկելու ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ քննիչը տեղեկացրել է, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործն ուղարկում է դատարան, ինչն էլ նշանակում է, որ ժամանակի առումով չենք հասցնի վճռաբեկ բողոք ներկայացնել, ուստի խափանման միջոցի հետ կապված բոլոր հարցերն այսուհետ դատաքննության փուլում պետք է քննարկվեն:
«2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող Հովիկ Աբրահամյանը մեկ ամիս առաջ կրկին հայտնվեց իրավապահների տեսադաշտում
ՀՀ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:
Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երեւանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























