Armenian text to speach

Այս օրը պատմության մեջ. 1914 թվականի հուլիսի 28-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հուլիսի 28-ին, սկիզբ դրվեց  Առաջին համաշխարհային պատերազմին։ 1914 թվականի հենց այս օրը Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝  որը սկիզբ դրեց  20-րդ դարի ամենամեծ և ողբերգական ռազմական հակամարտություններից մեկի մեկնարկային կետը։

Պատերազմի բռնկման պատճառ դարձավ «աշխարհը ցնցած կրակոցը»՝ Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ՝ Սոֆիայի սպանությունը Սարաևոյում, սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից։ Ավստրո-Հունգարիան մեղադրեց Սերբիային և, Գերմանիայի աջակցությամբ, ներկայացրեց կոշտ վերջնագիր։ Սերբիան աջակցություն ստացավ Ռուսաստանից։ Մի քանի օրում եվրոպական տերությունները բաժանվեցին երկու հակադիր դաշինքների՝ Դաշնակիցների (Ֆրանսիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և այլն) և Կենտրոնական տերությունների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա)։

Պատերազմը ընդգրկեց նաև այլ երկրներ՝ Իտալիա, ԱՄՆ, Ճապոնիա, Բելգիա, Ռումինիա, Պորտուգալիա, իսկ ԱՄՆ-ը միացավ 1917-ին։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննախադեպ մարտեր, ինչպիսիք են Սոմի ճակատամարտը, որտեղ միայն մեկ օրում՝ 1916 թվականի հուլիսի 1-ին, բրիտանական բանակը ունեցավ ավելի քան 57,000 զոհ և վիրավոր։ Վերդենի ճակատամարտը տևեց 300 օր՝ պատճառելով մոտ 800,000 զոհ։

Առաջին համաշխարհային պատերազմը նոր էջ բացեց նաև կանանց մասնակցության համար. Ռուսաստանում ստեղծվեցին կանանց մարտական գումարտակներ, իսկ Մեծ Բրիտանիայում նույնիսկ օգտագործվեցին կրկեսային կենդանիներ՝ ռազմաճակատում բեռներ տեղափոխելու համար։

Պատերազմի ավարտին՝ 1919 թվականի հունիսի 28-ին, Վերսալի պալատում ստորագրվեց Վերսալի պայմանագիրը, որով Գերմանիան պարտավորվեց վճարել հսկայական փոխհատուցումներ և ընդունեց պատերազմի պատասխանատվությունը։ Պայմանագրի հետևանքով Եվրոպայի քարտեզը փոխվեց՝ ի հայտ եկան նոր անկախ պետություններ՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Ավստրիա, Հունգարիա, Չեխոսլովակիա և Հարավսլավիա։

Պատերազմի ավարտից հետո ստեղծվեց Ազգերի լիգան՝ միջազգային համագործակցությունը խթանելու և խաղաղությունը պահպանելու նպատակով, որը հետագայում ճանապարհ հարթեց ՄԱԿ-ի ստեղծման համար։

Առաջին համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ մնաց որպես աննախադեպ ավերածությունների, զոհերի և քաղաքական ցնցումների ժամանակաշրջան։ Այսօր, հուլիսի 28-ին, հիշում ենք այդ ողբերգական իրադարձության սկիզբը, որը փոխեց աշխարհի պատմության ընթացքը։

Անի Վարդանյան




Լրահոս