Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանի կալանքի դեմ բողոքի որոշումը հետաձգվել է․ ի՞նչ է երկար մտածում դատավոր Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննության հարցը հետաձգվել է:

Ինչպես հայտնի է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին։ Որոշումը պետք հրապարակվեր հուլիսի 24-ին , սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշել է հետաձգել որոշումը եւ այն հրապարակել օգոստոսի 1-ին:

Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով
Բագրատ Սրբազանի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս