Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։

Ելույթի ընթացքում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը՝ ընդգծելով հիմնական մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները։

«Մեր երկրի գյուղատնտեսական քաղաքականությունը կենտրոնացած է սննդի անվտանգությունն ու ինքնաբավության ուժեղացման վրա։ Հայաստանի կառավարության հիմնական նպատակներն են միավորված ագրարային քաղաքականության զարգացումը, բարձրարժեք և օրգանական գյուղատնտեսության խթանումը, ինչպես նաև սննդի անվտանգության բարձրացումը», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը նաև հավելել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել սննդի անվտանգության բարելավման ուղղությամբ՝ իրականացնելով նպատակային պետական նախաձեռնություններ և զարգացնելով միջազգային համագործակցությունը։

Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, զարգացող և տարանցիկ երկրների, միջազգային զարգացման բանկերի և այլ գլոբալ գործընկերների հետ:




Լրահոս