Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտից Բագրատ սրբազանը ՔՊ-ականներին դատի է տվել. ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կալանքի տակ գտնվող Բագրատ Սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցեր է ներկայացրել։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ հայցերն ուղղված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի և ևս մի քանիսի դեմ:

Բագրատ Սրբազանը դատարանից պահանջում է նրանցից յուրաքանչյուրից բռնագանձել 3 և 6 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից մի մասը՝ զրպարտության, իսկ մյուս մասը ՝ վիրավորանքի համար:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս