21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Տիգրան Սարգսյանը պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությանը։
Սարգսյանը հանդես է եկել «Նոա», ԲԿՄԱ և «Վեստ Արմենիա» ակումբներում, ինչպես նաև պաշտպանել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գույները։
«Բարի գալուստ «Արարատ», Տիգրան։ Մաղթում ենք հաջող մրցաշրջան»,-նշված է ակումբի տարածած հայտարարությունում։





























