Armenian text to speach

ՈՎ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԿԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 8-ին լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել  դատարանի նախագահի պաշտոնում։

Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ընտրի դատարանի նախագահի, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին ակտիվ քննարկվում է Վաչե Մարգարյանի անունը։ Դատական համակարգում հայտնի է, որ նա ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է, ու չի բացառվում, որ ընկերությունը, քաղաքական կապերը հաղթեն, ու Մարգարյանն ընտրվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանը, որին մակագրվել է Միքայել սրբազանի կալանքի դեմ բողոքը, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաեւ Վաչե Մարգարյանի անունը։

Ավելին՝ Երեմ Սարգսյանը Միքայել սրբազանի գործը Մարգարյանին մակագրելու վերաբերյալ հայտնել էր. «Եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են մակագրում։ Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը»։

Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորը կդառնա դատարանի նախագահ:

 

 

 

 

 

Եկեղեցու դեմ կատարվելիք գործողություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից շատ քչերն են տեղյակ: Թե ինչ է սպասվում առաջիկայում, գիտեն սակավաթիվ մարդիկ: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ կոնկրետ պլան ունեն՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ պլանի մասին է խոսքը, ՔՊ-ականները տեղյակ չեն. սպասում են: Դա է նաեւ պատճառը, որ շատերը մեկնել են արտերկիր՝ հանգստի, բայց սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որը հայտարարել է, թե ինքն է առաջնորդելու Վեհարանի «ազատման» հանրահավաքը Էջմիածնի հրապարակում: Կարելի է ասել՝ ՔՊ-ում, Կառավարությունում անորոշ, լարված իրավիճակ է այս առումով: Ի դեպ, ինչպես ArmLur.am-ն էր ներկայացրել, Կառավարության շուրջ 15 պաշտոնյա եւս արձակուրդում է կամ առաջիկա օրերին մեկնելու է արձակուրդի, այսինքն՝ իշխանականները ստիպված որոշել են պլանավորել իրենց արձակուրդները: Իսկ թե կոնկրետ ինչ պլաններ ունի Փաշինյանը, երբ է պատրաստվում Վեհարան գնալ, գիտի միայն ինքը՝ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

Համացանցը ողողած Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից արված հարցումը գրավեց բոլորի ուշադրությունը, սակայն այն ունի նաեւ ստվերային չհրապարակված կողմեր։ Բանն այն է, որ մինչ այս համացանցում ակտիվ պտտվել են ՔՊ-ի ցածր վարկանիշի, Խաղաղության պայմանագրի հանդեպ անվստահության եւ եկեղեցուն սատարելու վերաբերյալ թվերը։ Սակայն իշխանության ձախողումները, կարծես թե, վրիպել են անգամ հարցման հետեւում կանգնածների աչքից։ Հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին 6 ամիսների ընթացքում իշխանությունների ամենամեծ ձախողումը եղել է սխալ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը՝ ըստ հարցվածների 14%-ի։ 2-րդ տեղում, որպես ամենամեծ ձախողում, տեղ է գտել կադրային սխալ քաղաքականությունը՝ 10% ցուցանիշով, եւ սա հետեւել է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը մասսայական ազատումներ սկսեց «SMS-ի միջոցով»։ Ինչպես նախկինում եւս գրել էինք, «SMS-ի միջոցով» պետական համակարգը լքեցին ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, եւ այս շարքը ապագայում եւս, կարող ենք համոզված լինել, կշարունակվի։ Իշխանությունների 3-րդ ամենամեծ ձախողումը համարվել է սահմանային անվտանգության բացակայությունը՝ 9%։ Խաղաղության պայմանագրի եւ խաղաղություն հաստատելու՝ իշխանության թեզերին զուգահեռ Հայաստանում անվստահություն կա իշխանությունների նկատմամբ, որ այդպես էլ բաղձալի խաղաղությունն ու սահմանային անվտանգությունը չեն տեսնի։

 

 

 

 

 

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նպատակները կարծես թե դառնում են իրականություն, մնաց կատարվեն ՔՊ վարչության հետ կապված նրա նկրտումները։

Բանն այն է, որ բացի նրանից, որ Ավանեսյանը իրեն ենթարկեցրեց մարզային բժշկական կենտրոնները, հիմա էլ գործընթացն այլ ուղղությամբ է տանում, եւ այսօր առողջապահության նախարարի ենթակայության տակ է անցնելու «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն։

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է՝ նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից:

Ստացվում է, որ Ավանեսյանը փորձում է խտացնել գույներն ու գոնե մինչեւ ՔՊ վարչության եւ ապա խորհրդարանական ընտրություններ արդարացնել իր աշխատանքի արդյունքները։ Սրա պատճառը մեկն է. Ավանեսյանին հաճախ են մեղադրում, որ նա զբաղվում է յուրաքանչյուր բնագավառով, սակայն ոչ իրեն կցված ոլորտով։ Օրինակ՝ այսօր նախարարության «թեւերի» տակ է առնում այս կենտրոնը, հաջորդիվ կարող է մասնակցել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի մարզային այցին կամ դպրոցի բացմանը։

Կառավարության օրակարգում տեղ գտած այս հարցը վաղ ժամանակների պատմություն ունի։ 2024 թվականին այս նախագիծը բերվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով մնացել էր թղթին։ Այն ժամանակ դեռ աշխատակիցները լքել էին Կենտրոնը՝ պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է եւ ապագա չեն տեսնում այնտեղ: Հետեւաբար, բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը եւ առողջապահության նախարարություն տեղափոխելը հնարավորություն կտա պահպանել եւ զարգացնել կենտրոնի աշխատանքները:

Այսօր քննարկվելիք նախագիծը բացառապես նույնն է, ինչ նախորդ տարվանը. հետաքրքիր է, թե ինչու Ավանեսյանն այս մասին հիշեց միայն 1 տարի անց, եւ այս թուղթը կրկին դրեց Կառավարության անդամների սեղանին։

 




Լրահոս