Armenian text to speach

ԳԱԼՅԱՆՆ ՈՒ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎԻՃԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երբեմնի ամենամտերիմ ընկերուհիներ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու ՔԿ ղեկավար Ծովինար Թադեւոսյանը շատ լուրջ ընդհարում են ունեցել: Ըստ մեր աղբյուրների փոխանցման՝ նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ այս պահին քննարկվում է Թադեւոսյանի պաշտոնանկության հարցը:

 

Մեր տեղեկությունների համաձայն, երբ հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են գնացել ՔԿՀ-ների ռազմավարական ծրագիրը ներկայացնելու` Թադեւոսյանը, կարճ ասած, խայտառակել է Գալյանին: ՔԿ-ի ղեկավարին չի հաջողվել Փաշինյանի հարցերին պատասխանել, նոր ծրագիրը ներկայացնել բավարար կերպով:

Փաշինյանը բավականին կոպիտ է խոսել, ավելին՝ հայտարարել է, որ ծրագիրը տապալել են, պետք է նորը մշակեն: Արդյունքում՝ Գալյանը հայտնվել է ամոթալի վիճակում:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկության «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել մասնավորապես քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը եւ ՔԿՀ-ների պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հանդիպումից հետո, կարելի է ասել, Սրբուհի Գալյանն ու Ծովինար Թադեւոսյանն իրար հետ չեն շփվում. դա ակնհայտորեն նկատելի եղավ, երբ օրերս Սրբուհի Գալյանը եւ Ծովինար Թադեւոսյանն այցելեցին ութ ամսական փոքրիկին, որի մայրը դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Գալյանը ակնհայտ  արհամարհանքով էր բարեւել Ծովինար Թադեւոսյանին ու ներս մտել: Թերեւս առաջիկայում սպասվում են զարգացումներ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս