Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում Հայաստանում անցկացվող համերգին հաշված օրեր են մնացել։
«JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ին` Երևանի ժամանակով ժամը 12։00-ին»,– այս մասին գրել էր երգչուհին։
Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները կվճարեն 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, հենց այս տոմսերն են, որոնց համար դեռ հասանելի են տոմսեր։
Մնացած նստատեղերի համար տոմսերը կարժենան 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Այս տոմսերի մեծ մասը սպառվել է։ Բեմի աջ կողմում էլ կլինեն ամենաթանկ տոսմերը` 180 000 դրամ արժողությամբ, իսկ այս տոմսերը դեռ ամբողջությամբ չեն սպառվել։

Անի Վարդանյան























































































