Թերթը գրում է. Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 4-ին Երևան– Սևան ավտոճանաուարհին գտնվող “”Օրսետտո”” ռեստորանում օդամղիչ զենքից վիրավորված 23-ամյա Հրաչյա Անտոնյանը ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի որդին է Բացի այդ, նա նույն դատարանի գրասենյակի գործավար է։ Դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մելքոնյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ Բաղդասարյանի որդին իսկապես դատարանի աշխատակից է, նաև նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Հրաչյայի հետ։ “”Նրա ղեկավարը ասել է, որ երկուշպբթի օրվանից աշխատանքի չի ներկայացել, բայց թե ինչու չի ներկայացել, մենք չգիտենք””,– ասաց Մելքոնյանը։ Հրաչյա Անտոնյանը հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, սակայն հիվանդանոցում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել։
Հայկական ժամանակ. Օդամղիչ զենքից վիրավորվածը դատավորի որդի է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ