Երբ խոսում են ծխելու վնասի մասին, հիմնականում հիշում են թոքերը, սիրտը, անոթները։ Բայց կա մի ոչ ակնհայտ փաստ՝ սիգարետի ծուխը կարող է ազդել նաև լսողության վրա։ Եվ սա միակ խնդիր չէ։ Բայց արդյո՞ք հիվանդությունը վերադարձելի է։ Ինչպես է ծուխը հասնում մեր ականջներին՝ օգնել է հասկանալ օտոլարինգոլոգ Գուլիա Ամանգալիևան։
Ի՞նչ են ասում գիտնականները։
Մանչեսթերյան համալսարանի հետազոտողները պարզել են՝ ծխողների մոտ լսողության վնասման ռիսկը 15%-ով ավելի բարձր է, քան չծխողների մոտ։ Ի դեպ, եթե դուք չեք ծխում, բայց հաճախ գտնվում եք ծխողների կողքին, մի հանգստացեք՝ պասիվ ծխելը լսողության կորստի ռիսկը բարձրացնում է արդեն 28%-ով։
Գիտնականները դեռ ամբողջությամբ չեն հասկացել, թե ինչպես է ծխելը ազդում լսողության վրա, բայց կան երկու ենթադրություն։ Առաջինը՝ ծխի տոքսինները ուղղակիորեն ազդում են լսողության օրգանների վրա։ Երկրորդը՝ ծխելու հետևանքով առաջացած անոթային խնդիրները խանգարում են ականջի արյան մատակարմանը։
Լսողության խնամքը սկսվում է պարզ քայլերից՝ ականջները բարձր ձայներից պաշտպանելուց և ծխելուց հրաժարվելուց։ Եթե միանգամից թողնել չեք կարողանում՝ դա նորմալ է։ Միայն 4-7% մարդիկ են առաջին փորձից թողնում։ Կարևոր է չհանձնվել և օգտագործել հասանելի միջոցներ՝ նիկոտինի փոխարինող թերապիա (ՆՓԹ)՝, սփրեյներ, մաստակներ, որոնք նվազեցնում են կախվածությունը կամ այլընտրանքային տարբերակներ, որոնք չեն առաջանում ծուխ։
Ցանկացած դեպքում, օրգանիզմի համար լավագույն որոշումը՝ նիկոտինի ցանկացած ձևի լիարժեք մերժումն է։
Ինչպես է կառուցված լսողությունը
Մարդու լսողական համակարգը բաղկացած է երեք բաժնից՝
- Արտաքին ականջը որսում է ձայնը և ուղղում ներս։
- Միջին ականջը ուժեղացնում է ձայնը և փոխանցում այն՝ թմբկաթաղանթի և փոքրիկ ոսկորների միջոցով։
- Ներքին ականջը՝ լաբիրինթոս խխունջով, որտեղ գտնվում են մազիկավոր բջիջները։ Դրանք ձայնային ալիքները վերածում են էլեկտրական ազդակների և փոխանցում ուղեղ։ Խնդիրն այն է, որ այդ բջիջները չափազանց զգայուն են։ Վնասվե՞լ են՝ և ահա՝ լսողության կորուստ։
Ծխելը և լսողությունը. որտե՞ղ է կապը։
Մազիկավոր բջիջները հեշտությամբ վնասվում են տոքսիններով, այդ թվում՝ ծխախոտի ծխից։ Նիկոտինը և ծխի մեջ առաջացող ածխածնի մոնօքսիդը վատացնում են արյան մատակարարումը, և մեր «աուդիոհամակարգը» առանց թթվածնի վատ է աշխատում՝ ինչպես հին մագնիտոֆոնը՝ դատարկ մարտկոցով։
Ծխողների մոտ՝
- 60%-ով ավելի բարձր է բարձր հաճախականության լսողության կորստի ռիսկը՝ դժվար է լսել, հատկապես աղմկոտ միջավայրում կամ կանանց ու երեխաների հետ խոսելիս։
- 20%-ով ավելի բարձր է ցածր հաճախականության կորստի ռիսկը՝ դժվար է տարբերել տղամարդկանց ցածր ձայները։
- Խնդիրները սկսվում են վաղ՝ արդեն 30-40 տարեկանում։
- Ճնշման կտրուկ փոփոխությունները և անոթային խանգարումները կարող են առաջացնել լսողության հանկարծակի վատացում։
Իսկ պասիվ ծխե՞լը։
Օտարի ծխած ծուխը շնչելն էլ լավ տարբերակ չէ։ Պասիվ ծխելը լսողության կորստի ռիսկը բարձրացնում է գրեթե մեկ երրորդով։ Հատկապես՝ երեխաների, դեռահասների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։ Եթե ծխում է ամուսինը, գործընկերը կամ հարևանը՝ կարող է տուժել Ձեր լսողությունը։
Ինչպե՞ս հասկանալ, որ լսողության հետ խնդիր կա։
- Հաճախ եք խնդրում կրկնել ասածը
- Դժվար է հասկանալ խոսքը աղմուկի մեջ
- Զանգ կամ բզզոց ականջներում
- Զգացողություն, որ ականջը փակ է
- Բարձր ձայնը նյարդայնացնում է, հոգնում եք խոսակցություններից և հեռուստացույցից
- Խուսափում եք շփումից՝ պարզապես անհարմար է դառնում
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը՝ դիմեք ԼՕՌ մասնագետի։
Ի՞նչը ևս կարող է վնասել լսողությունը։
Ծխելը միակ թշնամին չէ։ Կան նաև՝
- Բարձր երաժշտություն ականջակալներով
- Վիրուսային վարակներ (գրիպ, մենինգիտ)
- Անոթային հիվանդություններ (հիպերտոնիա, շաքարային դիաբետ)
- Վնասվածքներ և սթրես
- Տարիք
Բայց հենց ծխելն է այս ամենը դարձնում առավել վտանգավոր։ Հատկապես՝ այլ ռիսկային գործոնների հետ համատեղ։
Հնարավո՞ր է վերականգնել լսողությունը։
Ցավոք, եթե մազիկավոր բջիջները վնասվել են՝ վերադարձ չկա։ Եվ որքան շուտ մարդը թողնի ծխելը, այնքան մեծ է պահպանելու հնարավորությունը։ Այսօր գիտնականները փնտրում են բջիջների վերականգնման ուղիներ, բայց դա դեռ ապագայի հարց է։
Ինչպես պաշտպանել լսողությունը
- Թողեք ծխելը
Ծխողների մոտ լսողության սրության նվազման ռիսկը 15%-ով ավելի բարձր է։ Նույնիսկ օրական մի քանի սիգարետը բարձրացնում է ռիսկը։ Որքան շուտ հրաժարվեք՝ այնքան մեծ է պահպանելու հնարավորությունը։ - Խուսափեք պասիվ ծխելուց
Պասիվ ծխելը նույնպես վտանգավոր է, հատկապես՝ երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Խուսափեք ծխով լցված տարածքներից։ - Հետևեք ականջակալների ձայնի մակարդակին
Երաժշտությունը չպետք է գերազանցի առավելագույնի 60%-ը, իսկ լսելու տևողությունը՝ մեկ ժամից ոչ ավել։ Բարձր ձայնը վնասում է ներքին ականջի մազիկավոր բջիջները, որոնք չեն վերականգնվում։
Պարզ թեստ՝ եթե կողքի մարդը լսում է Ձեր երաժշտությունը՝ արդեն շատ բարձր է։
Լավ է ընտրել աղմուկի նվազեցմամբ ականջակալներ՝ թույլ են տալիս հարմարավետ լսել նույնիսկ ցածր ձայնով։
- Պահպանեք անոթների և նյարդային համակարգի առողջությունը
Լսողությունը մեծապես կախված է անոթների վիճակից։ Եթե արյան մատակարարումը խանգարված է՝ տուժում է նաև լսողական նյարդը։ Վնասել կարող են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, աթերոսկլերոզը և XXI դարի պատուհասը՝ քրոնիկ սթրեսը։
Լսողությունը պաշտպանելու համար կարևոր է հոգ տանել ամբողջ օրգանիզմի մասին՝ շարժվել, ճիշտ սնվել, վերահսկել ճնշումը և արյան շաքարը, չհոգնել։ Ստանալ բավարար քանակությամբ B խմբի վիտամիններ, օմեգա-3 և մագնիում։
Որքան լավ են աշխատում Ձեր սրտանոթային և նյարդային համակարգերը՝ այնքան երկար կպահպանվի լավ լսողությունը։
- Դիմեք բժշկի՝ առաջին ախտանիշների դեպքում
Ականջներում աղմո՞ւկ կա։ Մեկ ականջը փակվո՞ւմ է։ Դժվա՞ր է խոսքը ընկալել աղմկոտ միջավայրում։ Մի ձգձգեք։ Որքան շուտ հայտնաբերվի խնդիրը՝ այնքան մեծ է պահպանելու հնարավորությունը։ Երբեմն բավական է բուժել բորբոքումը կամ փոխել կենսակերպը՝ խուսափելու լուրջ հետևանքներից։
Եզրակացություն
Լսողությունը աշխարհի ընկալման կարևորագույն ալիքներից է։ Մենք հազվադեպ ենք մտածում դրա մասին, մինչև այն դառնում է իրական խնդիր։ Բայց լսողությունը կյանքի որակ է, անվտանգություն և կապ սիրելիների հետ։
Լավ լուր՝ շատ բան կարելի է կանխել։ Մասնագետի մոտ պարբերական զննությունները կօգնեն ժամանակին նկատել փոփոխությունները և պահպանել լսողությունը։ Դա պարզ, բայց կարևոր ներդրում է առողջության և ակտիվ կյանքի մեջ։






















































































