Armenian text to speach

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բժշկական կենտրոնների Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բժշկական կենտրոնների Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարների հետ: Քննարկման օրակարգում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Վերակենդանացման և ինտենսիվ թերապիա բաժանմունք ընդունվող պացիենտների պահանջվող վիճակների, բժշկական ցուցումների, վերանայվող չափորոշիչների հարցն էր:
Նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը և ընդգծել է, որ վերանայվելու են պետության կողմից փոխհատուցման գները:
Մասնագիտական կազմով հանդիպումները շարունակական կլինեն:



Լրահոս