Armenian text to speach

Քանաքեռ -Զեյթունի նախկին թաղապետն ինքն է դատի տվել դատախազությանը. ինչ է կատարվում քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր հրապարակել էինք, որ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել։

Վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը անդրադառնալով քրեական գործին հայտնեց.«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ թե ՀՀ դատախազությունն է դատի տվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին` գործը հանձնելով դատարան, այլ, ըստ էության, Քոթանջյանն է նախաձեռնել մեղադրանքի վիճարկումը և ռեաբիլիտացիան դատական պրոցեսով՝ շուրջ 9 ամսից ավել հրաժարվելով, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության կիրառման հիմքով, որը վատագույն հաշվարկով լրացել է 2017 թվականին: Վաղեմությունը լրանալու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը անվերապահ հիմք է վարույթի ընթացքը դադարեցնելու համար: Արայիկ Քոթանջյանը աբսուրդային է համարել վերագրվող մեղադրանքը և դրա ձևակերպումները, ուստի` պահանջել է բացառապես ռեաբիլիտացիա,որի արժեքը ըստ էության միայն բարոյական տիրույթում է:
Նախ` որոշ լրատվականների համար պետք է նշել, որ Ա.Քոթանջյանը առնչություն չունի մանկապարտեզի օտարման հետ, Ա.Քոթանջյանը ընդունել է թվով 15 մանկապարտեզ և պաշտոնաթողության պահին հանձնել է 15 մանկապարտեզ: Խոսքը վերաբերում է համայնքին պատկանող ոչ բնակելի շուրջ 150 քմ մակերեսով շինությանը, որը օտարվել է համապատասխան փաստաթղթային հիմքերով՝ համայնքի ավագանու կողմից: Տարիներ ի վեր այդ տարածքը, որպես մանկապարտեզ չի գործել, ավելին` 2006 թվականին գործող օրենսդրությամբ և ընդունված նորմատիվներով տվյալ տարածքը չէր էլ կարող որպես մանկապարտեզի տարածք օգտագործվել: Մեղադրանքը կառուցված է այն վարկածի վրա, որ եթե ներկայումս չեն պահպանվել օտարման հիմք հանդիսացող փաստաթղթային հիմքերը, ուստի` ենթադրաբար դրանք չեն եղել 2006 թվականին: Այս մասով պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ այդ փաստաթղթերի պահպանման ժամկետը 3-ից 5 տարի է` կախված փաստաթղթի տեսաից, ուստի` դրանց պահպանության ժամկետը լրացել է 2011 թվականին: Փաստաթղթերը եղել են անգամ 2012 թվականին, երբ արդեն 2009 թվականից նույնանուն վարչական շրջանի ղեկավար Ա.Քոթանջյանի լիազորությունները դադարել են, իսկ դրանից հետո այդ փաստաթղթերի նույնիսկ անուղղակի պատասխանատուն չի եղել:
ՀՀ դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ոչ օբյեկտիվ, ապօրինի և ամեն գնով ի վնաս Ա.Քոթանջյանի գործելը, այդ մասով հիմնավորվում է ի թիվս նրա, որ մեր բողոքարկումների և փաստարկների արդյունքում դատարանները վերացրել են Ա.Քոթանջյանի նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կողմից ընտրված խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը, ինչպես նաև գույքերի նկատմամբ դրված արգելադրումները` դրանք համարելով անհիմն և ապօրինի։ Դատարանը նույնիսկ արձանագրել է, որ ապօրինի է եղել Ա.Քոթանջյանին մեղադրյալ ներգրավելը՝ առանց նախապես վերջինիս դիրքորոշումը ճշտելու, թե արդյոք վերջինս առարկում է վաղեմության կիրառման դեմ, թե՝ ոչ: Դրանից ավել մինչդատական փուլում դատարանները օրենսդրությամբ չեն կարող միջամտել նախաքննության ընթացքին, այդ թվում՝ վերացնել մեղադրանքը»։

 




Լրահոս