ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ «հեղաշրջման փորձի» գործով ձերբակալված Հրայր սարկավագ Հակոբյանը հունիսի 26-ին կալանավորվել էր ՝ երկու ամսով։
Նրա պաշտպանը Դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Գործը մակագրվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն ու նա պաշտպանի բողոքը բավարարել է։
Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Հովսեփ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը։
Քնար Մանուկյան

















































































