ArmLur.am-ի թղթկիցը ֆիսեց, որ Երևանի ամենամարդաշատ հրապարակներից մեկում՝ Հանրապետության հրապարակում, տիրում է անսովոր լռություն․ ոչ թե միայն շոգից, այլ նաև՝ շատրվանների բացակայությունից։ Քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, ովքեր հավաքվել են այստեղ՝ հիանալու հայտնի երաժշտական շատրվաններով, հիասթափված են։ Տուրիստական պիկ սեզոնի ժամանակ շատրվանները շարունակում են լռել, իսկ սպասումներն՝ աճել։
«Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը այցելեց հրապարակ, որտեղ մարդիկ՝ թե՛ տեղացիներ, թե՛ արտասահմանցիներ, հուսահատ հայացքներով պտտվում էին չգործող շատրվանների շուրջ։ Մեկը մյուսին հարց էր տալիս՝ «ինչո՞ւ չեն աշխատում», իսկ պատասխանը ոչ ոք չգիտեր։
Տեսարանն առավել զավեշտալի է դառնում, երբ հաշվի ենք առնում՝ հիմա Երևանի զբոսաշրջային բուն սեզոնն է, և շատրվաններն, ըստ ավանդույթի, պետք է ոչ միայն զարդարեին քաղաքը, այլ նաև դառնային գիշերային զբոսանքների գլխավոր զով գիծը։ Սակայն Երևանի քաղաքապետարանը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, կարծես թե դեռ չի շտապում վերսկսել դրանց աշխատանքը։
Տեսանյութը՝ ArmLur.am թելեգրամյան ալիքում:
























































































