Armenian text to speach

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին:

Ջրի կարևորություն.

Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։
Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։
Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։

Արևից պաշտպանություն.

11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։
Օգտագործե՛ք լայնեզր գլխարկ, արևապաշտպան ակնոց, բաց գույնի և թեթև հագուստ։
Մաշկի բաց հատվածների վրա կիրառե՛ք արևապաշտպան քսուք՝ SPF 30 և ավելի։
Մի՛ թողեք երեխաներին կամ տարեցներին մեքենայի մեջ՝ նույնիսկ կարճ ժամանակով։

Սնունդ և հիգիենա.

Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է առավել ուշադիր լինել սննդամթերքի պահպանման հարցում: Խուսափե՛ք կիսաեփ կամ փողոցային կասկածելի սննդից, ձեռքերը հաճախակի լվացե՛ք, հատկապես՝ ուտելուց առաջ, ինչպես նաև սննդամթերքն օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով:

Մոծակներից պաշտպանություն.

Օգտագործե՛ք մաշկի վրա կիրառվող պաշտպանիչ միջոցներ, պատուհաններին` ցանցեր։
Խուսափե՛ք ջրափոսերի կամ լճակների մոտ բացօթյա գիշերելուց. մոծակները հատկապես բազմանում են այդ վայրերում։

Երբ դիմել բժշկի.

Ուժեղ թուլությունը, գլխապտույտը, սրտխփոցը, շնչահեղձությունը կամ սրտխառնոցը շոգ օրերին կարող է ջերմային հարվածի կամ ջրազրկման պատճառ լինել։ Անհապաղ դիմե՛ք բժշկի։




Լրահոս