ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։
«Կարող եք հիմնել՝
- փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ
- միջին՝ 12 տոննա
- խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։
Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։
Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։
Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։
Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ ԳԻԾ՝ 81-40»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում.
























